Դերասան Տիգրան Գյուլումյանին հեռուստադիտողը բազմիցս է տեսել կատակերգական ֆիլմերում. շատ շուտով նրան կտեսնեն լրիվ այլ կերպարում: Տիգրանն այս ընթացքում նկարահանվում է «Նվագախամբի երեխաները» մյուզիքլում, որտեղ մարմնավորում է ֆիզկուլտուրայի ուսուցչի կերպարը:
«Նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Գրիգոր Նազարյանից: Երբ սցենարը կարդացի, հասկացա որ նորություն է թե հեռուստադիտողի և թե ինձ համարա»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Տիգրանը:


Տիգրանը մյուզիքլում մարմնավորում է ֆիզկուլտուրայի ուսուցչի, բայց հաճախ տարբեր իրավիճակներում է հայտնվում. մեկ տնօրենի օգնական է, մեկ տնտեսվար, մեկ էլ` ծնող: Ինչպես Տիգրանն է խոստովանում նկարահանման ընթացքը նրա մոտ հետաքրքիր հուշեր են արթնացրել. «Ես ժամանակին աշխատում էի սահմանամերձ գյուղի դպրոցում, որպես ուսուցիչ: Այն ժամանակ էլ, քանի որ դպրոցում միայն ուսուցիչն էի, տարբեր առարկաներ էի դասավանդում»:
Ի դեպ երեխաների հետ նույն մյուզիքլում Տիգրանն առաջին անգամ է խաղում և նշում է, թե որքան տաղանդավոր և խելացի երեխաներ կան: Միևնույն ժամանակ բավականին պատասխանատվությամբ է մոտենում նրանց հետ նկարահանվելուն. «Ամեն բան անում եմ, որպեսզի չսխալվեմ: Ի վերջո ինչ որ չափով կայացած դերասն եմ և նրանց միշտ պետք է օրինակ ծառայել»:




