Վարդավառը արցախցիներին համախմբել էր Տիգրանակերտում: Զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագրի շրջանակում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչերի համար կազմակերպված դեպի Արցախ ճանաչողական այցի ուղղություններից մեկը հենց Տիգրանակերտն էր:

Արցախցիները ոգևորված էին, արտերկրից ժամանած զբոսաշրջիկները՝ տպավորված. նրանց առաջին այցն էր Հայաստան, առաջին մասնակցությունը՝ «ջրոցիին»: «Վարդավառ»-ի տոնակատարությանը բարձր տրամադրությունը ապահովում էին երգն ու պարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել