Tert.am-ը գրում է.
 Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը, որը արտաշիրիմվել է Մադրիդի դատարանի որոշման համաձայն, լավ պահպանվել է բալզամավորված լինելու շնորհիվ. անգամ հայտնի բեղերը պահպանել են իրենց տեսքը: Այդ մասին հայտարարել է «Գալա – Սալվադոր Դալի» հիմնադրամի նախագահ Լուիս Պենյուելասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 Պենյուելասը հայտնել է, որ մասնագետները վերցրել են երկու մեծ ոսկորներից նմուշներ, մազեր և եղունգներ: Թեստերից հետո դրանք վերադարձվելու են իրենց տեղը:
 «Մարմինը բալզամավորվել էր, այդ պատճառով հայտնի բեղերը պահպանել են իրենց ձևը: Դա շատ էմոցիոնալ պահ էր»,- ասել է Պենյուելասը:
Հուլիսի 20-ին Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի գերեզմանը՝ ԴՆԹ թեստ կատարելու և նրա հնարավոր հայրությունը պարզելու համար:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել