Ժողովուրդ, ախր 2017 թիվն ա: Ինտերնետ, Գուգլ կա: Ախր մի հատ փնտրեք, գտեք, կարդացեք, հետո ավել-պակաս գրեք: 80 միլիոնանոց ազգի աստվածուհի ա Գուգուշը: Մուղամ կամ արևելյան երաժշտություն չեմ սիրում, մեքենայիս մեջ չեմ լսում, բայց անձամբ գնացել ու տեսել եմ, թե ինչպես ա 8000-անոց դահլիճը ոտքի վրա 2 ժամ անգիր երգում նրա բոլոր երգերը: Իրանում նա արգելված ա: Ամեն տարի Դուբայում կամ տարածաշրջանի այլ քաղաքներում ա ելույթ ունենում: Ասում են՝ ավտոբուսներով, հազարներով Իրանից մարդիկ գնում են նրան լսելու համար: Մենք՝ հայաստանցիներս, նման կերպ չենք վերաբերվել ոչ մի մեր արվեստագետի: Խոսքս ֆանատիզմի մասին ա: Բայց հաստատ կնեղվենք, եթե սփյուռքահայերը ծաղրեն մեր կամ մեր ծնողների՝ Պուգաչովա, Ռոտարու կամ Ալեգրովա սիրելու փաստը: Մի քիչ տոլերանտ եղեք: Թարգեք մնացածին վերևից նայելու դատարկ սովորությունը: Պարսիկները, պարսիկ հրեաները, պարսկահայերը պաշտում են Գուգուշին: Մի մոռացեք, որ մինչև հիմա Իրանում ապրող հսկայական համայնք ունենք: 

Ի դեպ, վատ չէր լինի՝ իրանահայերից արվեստագետին վերաբերվելու ու արվեստի մարդուն հարգելու մշակույթը հայաստանցիներն ընդօրինակեին: Նրանք բեմի ու էկրանի մարդուն մեծարել գիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել