Երբ պատանիները զինվորներ էին դառնում, նրանց թույլատրվում էր հետևել սանրվածքի, հագուստի և զենքի գեղեցկությանը։ Սպարտացիների՝ ճակատամարտից առաջ «գեղեցկությամբ զբաղվելու» սովորությունը հակառակորդին հաճախ մոլորության մեջ էր գցում։
Մի անգամ պարսից բանակի զորահրամանատարը կանչում է հերթապահին, որպեսզի տեղեկանա, թե ինչ է կատարվում հունաց ճամբարում։ Հերթապահն անվրդով հաղորդում է, որ հույները ոչ մի մարտի մասին էլ չեն մտածում, նրանք միմյանց մազերն են հարդարում։ Թագավորի կողքին կանգնած խորհրդականը, ով ծնունդով սպարտացի էր, գոչում է. «Վա՜յ քեզ, տիրակա՜լ, քեզ վիճակված է մարտնչել ամենադիմացկուն և ամենահաղթ ռազմիկների դեմ, և ձեզանից քչերը ողջ կմնան։ Նրանք, ովքեր սանրվում են, սպարտացիներ են և չափազանց վճռական են տրամադրված»։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avanesov.artur/posts/483942714994110
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել