Այսօր՝ ապրիլի երկուսին, Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է: Մի մարդ, ով մեծ լավություն է արել՝ մարդկությանը մի սրիկայից ազատեց: Բայց դա այսօր մի ուրիշ լույսի տակ են ներկայացնում ու թվում է թե Սողոմոնը ուղղակի վերցրել է ատրճանակը ու գնացել Թալեաթին կրակելու:
Բայց իրականում երբ կարդում ես Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը ու հասկանում ինչ դժվարությունների միջով է նա անցել, ինչ հոգեկան տանջանքների է ենթարկվել, պատկերը ամբողջությամբ փոխվում է ու ուզում ես զենք վերցնել դու էլ գնաս Թալեաթի ու նրա նմանների վերջը տաս:
Ինչ որ պատրաստվում եմ գրել, խնդրում եմ առաջի պարբերությունը սրտից թույլ մարդիկ չկարդան…
Թեհլերյանը գաղթի ժամանակ տեսել է, թե ինչպես են իր մեծ եղբոր գլուխը երկու կես անում, իր քրոջը մյուս աղջիկների հետ ինչպես են առանձնացնում մյուսներից, ինչպես են մորը սպանում: Ինքը հարվածից ու տեսածից ուշաթափվում է ու վայր ընկնում. հաջողակ պատահականությամբ է ողջ մնում ու արթնանում է մեռելների հոտից, որը երկար ժամանակ նրա հոգեցունց վիճակի պատճառն է դառնում:
Երկար թափառելուց հետո, տարբեր երկրներում լինելուց հետո նա հայտնվում է Թալեաթի հարեւանությամբ: Մի անգամ նա փողոցում տեսնում է Թալեաթին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում ու մայրը երազում ասում է «Եթե դու Թալեաթին չսպանես, դու այլևս իմ որդին չես»: Հավաքելով իր ուժը, նա հանձն է առնում Թալեաթին սպանելու պարտականությունը:
Երկար ու տանջալից դատավարության արդյունքում նրան անմեղ ճանաչեցին, բայց հարցը սպանության համար բանտ նստելը չի, այլ հոգու այն հանգստությունը, որ դրա նմանին սպանելն է բերում:
Թող նման մարդիկ շատ ծնվեն ու օրինակ ծառայեն մյուսներին