Շոգին կրակի վրա խորոված մսի ճարպը բացասաբար է ազդում սրտի ու աղեստամոքսային ուղու աշխատանքի վրա: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այն փոխարինել ձկան կամ հավի մսով։

Հատկապես խոզի մսով խորովածը շատ դժվար մարսվող է և վնասում է լյարդին: Իսկ շոգ եղանակին օրգանիզմի համար մի քանի անգամ ավելի դժվար է այդպիսի ծանրաբեռնվածությանը դիմանալ:

Ավելի լավ է խոզի միսը փոխարինել թռչունի կամ ձկան խորովածով: Ձուկը և թռչունը նախ ավելի պակաս կալորիական են, և երկրորդ` ավելի օգտակար, քան կարմիր միսը: Պետք չէ նաև օգտագործել չափից շատ աղ և համեմունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել