Newmag-ը գրում է.
 Ինչպե՞ս գլուխ հանել ինքներս ﬔզնից, հասկանալ, թե ինչ տաղանդներ և ինչ առաքելությունունենք, կօգնի այս չափազանց հետաքրքիրուսուﬓասիրությունը, որի հեղինակը հոգեբան Իվան Պիրոգոﬖ է: Հատկացրեք ﬕ փոքր ժամանակ ինքներդ ձեզ համար, վերցրեք թուղթու գրիչ և ծանոթացեք այն տեխնիկայի հետ, որը կոչվում է «Անհատի առաքելության վերլուծություն»:

ՔԱՅԼ 1-ԻՆ: ԳՐԻ ԱՌԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Առաջին քայլով պետք է փորձեք հիշել ձեր բոլոր երազանքները: Ինչի՞ մասին էիք երազում մանկության տարիներին, իսկ հասո՞ւն տարիքում: Գրեք այդ բոլորը, ﬕնչև այնպիսի զգացողություն չունենաք, որ աﬔն ինչ արդեն գրի եք առել: Բայց հաշվի առեք, որ ձեր երազանքները պետք է լինեն հենց ձերը և պետք է լինեն երազանք, այլ ոչ թե «առողջություն մտերիﬓերին» կամ «խաղաղություն աշխարհին» մաղթանքների շարքից: Դրանք պետք է լինեն ինչ-որ լավ բանի  մասին:

ՔԱՅԼ 2-ՐԴ: ԲԱԺԱՆԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ «ՈՒՆԵՆԱԼ» ԵՎ «ԼԻՆԵԼ» ԽՄԲԵՐԻ

Բոլոր երազանքները բաժանվում են երկու տեսակի՝ լինել ևունենալ: «Ունենալ» շարքի երազանքները ինչ-որ բանին տիրապետելու հետ են կապված՝ «Ես երազում եմ տան մասին, ﬔքենայի մասին», «Ես երազում եմ շատ փողունենալ» և այլն: այս երազանքները սովորաբար կապված են հասարակության ﬔջ ընդունված կարծրատիպերի հետ: Այնպես որ, ճիշտ կլինի դրանք ﬕ կողմ դնել և շարունակելուսուﬓասիրել «լինել» շարքի երազանքները: Դրանք շատ ավելի ﬔծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից: Բանն այն է, որ դրանք անﬕջականորեն կապված են ﬔր բնածին տաղանդների հետ: Մենք սովորաբար երազում ենք ինչ-որ ﬔկը լինելու մասին՝ առաջնորդվելով այն հակուﬓերով, որոնքունենք ի ծնե: Բացի այդ «լինել» շարքի երազանքներն իրականացնելով՝ դուք չեք էլ նկատի, թե ինչպես 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել