Խոյ
Կկարողանաս արագ հարթել բարդ խնդիրները և հասնել նպատակներիդ: Գործնական հանդիպումները վատ չեն անցնի: Կկարողանաս խաղաղություն պահպանել ընտանեկան հարաբերություններում: Չի բացառվում՝ ռոմանտիկ արկածը փոխի կյանքդ:

Ցուլ
Հասարակ օր չէ: Շատ աշխատանք կունենաս, այնուհանդերձ, չի բացառվում՝ սխալներ թույլ տաս: Հնարավոր է տարաձայնություններ ունենաս կանանց հետ: Պետք չէ կտրուկ փոփոխություններ անել անձնական կյանքում:

Երկվորյակ
Բարենպաստ օր է գործնական հարաբերությունները վերահաստատելու համար: Չի բացառվում՝ համատեղ գործունեություն սկսես, իրականացնես գաղափարներդ, նույնիսկ եթե մտերիմներդ դեմ լինեն: Օրվա երկրորդ կեսին կարող ես օգնել քեզ հարազատ մարդկանց:

Խեցգետին
Օրվա սկզբում ծանր կլինի: Դու անընդհատ սխալներ ես թույլ տալիս, և քեզ մոլորության մեջ գցելը շատ հեշտ կլինի: Երեկոն հարմար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական տարաձայնությունները հարթելու, կարևոր հարցեր քննարկելու համար:

Առյուծ
Հաճախ քո գործերում խառնվում են մարդիկ, որոնց հետ չես պատրաստվում քննարկել հարցեր: Այնուհանդերձ, քեզ չի հաջողվի խույս տալ կոնֆլիկտներից: Գործնական հանդիպումների համար այնքան էլ լավ օր չէ, դժվար թե կարողանաս լեզու գտնել մարդկանց հետ՝ հատկապես կանանց:

Կույս
Բարենպաստ, հետաքրքիր օր է: Հրաշալի կարողանում ես լուծել ցանկացած հարց: Կարող ես հույսդ դնել ընկերներիդ և համախոհներիդ վրա: Հրաշալի օր է անձնական կյանքում փոփոխություններ անելու համար, հեշտությամբ ձեռք կբերես ծանոթներ:

Կշեռք
Եթե մտածված գործես, կհասնես հաղթանակի: Նոր ծրագրերի վրա աշխատելու համար այնքան էլ լավ օր չէ: Օտարերկրացիների հետ կկարողանաս գործնական համաձայնության գալ: Ուշադրություն դարձրու մտերիմներիդ հետ հարաբերություններին:

Կարիճ
Միգուցե խնդիրներ առաջանան, սակայն կկարողանաս արագ կարգավորել դրանք: Ինքդ գիտես, թե որքան լավն են քո գաղափարները, և անմիջապես անցնում ես դրանց իրագործմանը: Հնարավոր է մտերիմ մարդու կողմից անսպասելի առաջարկ ստանաս:

Աղեղնավոր
Հիանալի օր է գործնական համագործակցության համար, նոր կապեր հաստատելով՝ կհասնես հաջողության: Կարող ես գնալ ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հանդիպումների, սակայն պետք է վստահ լինես, որ պատրաստ ես այդ հանդիպմանը:

Այծեղջուր
Ծանրաբեռնված, տարաձայնություններով լի օր է: Դու փորձում ես ուշադրություն չդարձնել խնդիրներին, սակայն դա քեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Աշխատիր կարևոր որոշումներ կայացնել ինքնուրույն, խորհուրդ է տրվում գործարքներ չկնքել:

Ջրհոս
Ինչքան քիչ անհանգստանաս մանրուքներից, այնքան ավելի լավ: Պետք է մտածես միայն լավի մասին, իսկ վատ իրողություններին ուշադրություն պետք չէ դարձնել: Աշխատանքի վրա կենտրոնանալ այնքան էլ չի ստացվի: Չի բացառվում՝ անակնկալ նվերներ ստանաս:

Ձկներ
Սպասիր անսպասելիին: Այնուհանդերձ, կկարողանաս ճիշտ կողմնորոշվել իրավիճակներում: Կարող ես ֆինանսական բնույթի որոշումներ կայացնել: Եթե ընկերական հարաբերություններ սկսվեն, ապա շուտով դրանք հիանալի ընթացք կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել