Aysor.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում Լատվիայի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ հռչակվելը։
«Տարօրինակ է, որ Եվրամիության անդամ երկիր Լատվիան համագործակցության, առավել ևս, ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրում աշխարհում ամենաավտորիտարներից մեկի նախագահի հետ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը, ով, նշենք, հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարն է։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ եթե Եվրամիությունը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարական ազատությունների մարմնավորում է, ապա ինչպե՞ս հասկանալ Եվրամիության անդամ երկրի ու ամենաավտորիտար ռեժիմի երկրի ռազմավարական համագործակցությունը։
«Ես, որպես հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, իմ տարակուսանքն եմ հայտնում եվրոպացի մեր գործընկերներին, որովհետև մի բան է համագործակցությունը, մեկ այլ բան՝ ռազմավարական համագործակցությունը, սա տարակուսելի է ու անընդունելի», - նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



