Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներից մեկը կրակել է վաշտի հրամանատար ոմն Վահե Գրիգորյանի վրա, այնուհետև փորձել ինքնասպան լինել։ Ադրբեջանցիք նշել են նաև, թե իբր վիրավոր զինծառայողներին տեղափոխվել են Մարտակերտի զինհոսպիտալ։
Իրականում միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Արցախի պաշտպանության բանակում, այլ Ադրբեջանի զինված ուժերում։
Ադրբեջանական ընդդիմադիր Kanal13.TV լրագրող Թեյմուր Քերիմը (Teymur Kerim ) երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանի N զորամասում 3 զինվորի միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ զինվորնեիից մեկը կրակել է մյուս 2 զինվորի վրա։ Ըստ լրագրողի՝ վիրավորները ողջ մնալու շանսեր չունեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/archakh.armenia/posts/1396834307069512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել