Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին: Հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 - Առաջին 20 րոպեն ու դրանից հետո թիմը տարբեր գործեց...:

 - Պարտությունից հետո արդարացում չի լինում, մեկ սխալը ճակատագրական է: Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց: Վատ ֆուտբոլ չենք խաղացել, առավելագույն նվիրում ցուցաբերեցինք: Դեռ այն մակարդակում չենք, որ սխալներ թույլ չտանք:

Չեմ կարծում, թե ֆիզիկապես վատ էինք նայվում: Առաջին գոլում գնդակը նվիրեցինք...: Մենք մի քանի ճակատագրական սխալ թույլ տվեցինք:

Այսպիսի բաներ լինում են: Մենք առաջին գոլի դրվագում կենտրոնում ազատ տարածություն ենք թողել: Նորից եմ ասում, ոչ մի արդարացում չկա: Ունեինք բացակայող և կիսատ պատրաստ ֆուտբոլիստներ: Իմ թիմն արեց առավելագույնը: Ունեինք պահեր. բնական է, չես օգտագործում, մրակիցն օգտվում է: 

 - Կոնկրետ պատճառը ո՞րն է, որ թիմը սկզբի լավ խաղը չպահեց:

 - Պետք է նայել նաև մրցակցի գործոնին: Նրանք ավելի որակյալ են: Մեր դարպասին 3 հարված է եղել և 3 գոլ:

 - Չեք կարծո՞ւմ, որ Բեգլարյանն անպատասխանատու գործեց:

 - Կարող եմ ասել, որ վատ խաղաց: Նա պրակտիկա ունի, հույս ենք դրել, մեկ խաղ սխալվեց, պարտվեցինք: 

 - Այս տարի նախորդի համեմատ թիմն աճե՞լ է:

 - Իհարկե: Ես գտնում եմ, որ աճել ենք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել