Այն, ինչ կատարվում է Հայքի օդային հաղորդակցությունների ոլորտում, ուղղակի զարհուրելի է։
Նախ, վերանորոգումից հետո Զվարթնոց օդակայանը բարձրացրեց իր սպասարկման գները։ Արդյունքում երեք արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրին իրենց թռիչքները Երևան՝ «British Airways», «LOT Polish Airlines» և «Air Baltic»: Սա իսկ արդեն խայտառակություն է․ հարամ լիներ Էռնեկյանի՝ Զվարթնոցի այդպիսի վերանորոգումը, որի համար մենք ազգովի պետք է այդպիսի գին վճարեինք։ Տիպիկ հայ գռփող-«գործարարի» մտածելակերպ. փոխանակ գների իջեցման և հարմար պայմաններ ստեղծելու շնորհիվ թռիչքների շատացման հաշվին եկամուտ ստանալը՝ Էռնեկյանը գնաց «բիզնես» դիզելու զուտ «հայկական» տարբերակով՝ բարձր գին կրակելով։ Դե, բրիտանացիները, լեհերը ու բալթերն էլ թքեցին Էրևան-մէրևան թռնելու վրա ու հեռացան։
Իսկ հիմա նոր պաթուհաս՝ Միկա Բագդասարովը իր Արմավիան «սնանկ» հռչակեց։ Ցանկացած մեկը, ով որ տեսել է Միկա-Կիկա Բագդասարովին, կվստահեցնի, որ նա իր կերած-տռզած վիճակով ամենևին էլ սնանկի տեսք չունի։ Ուղղակի Միկան Էդուառդոյի պես армяшка է՝ փողի մեռած․ երկուսն էլ թքած ունեն պատվի, երկրի, ազգի արժանապատվության վրա։
Այս ամենի՝ զուտ հայկական էշությունների ու անուղեղության արդյունքում, տուժում են Հայքի քաղաքացիները ու մեր երկիրն է աշխարհով մեկ խայտառակվում։ Քաղաքացիները տուժում են, որովհետև հրաշքով առայժմ մնացած ավիաընկերությունները երկու անգամ թանգացրել են Երևան կատարվող թռիչքների գները․ օրինակ, Austrian Airlines Վիեննա-Երևանի գինը մոտ 900 ամերիկյան դոլար է։ Համեմատության համար ասեմ, որ Վիեննա-Լոս-Անջելես թռիչքի գինը մոտ 700 դոլար է (չնայած նրան, որ Լոս-Անջելեսը մի 10 անգամ ավելի հեռու է, քան Երևանը)։
Իսկ մեր երկիրը խայտառակվում է, որովհետև հերթական անգամ թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկները և թե՛ Հայքի քաղաքացիները համոզվում են, որ այսօրվա «Հայաստանի Հանրապետություն» կոչեցյալ քիմերան անկայուն ու բառդակ բան է, որտեղ կարճ ժամանակամիջոցում կարող է այսպիսի լիակատար քաոս ստեղծվել՝ այն էլ խաղաղ պայմաններում։ Բա որ պատերազմ սկսվի՝ ի՞նչ է լինելու․․․
Վերջիվերջո, պետությունը պետք է որ այս ամենին հետևեր՝ առավել ևս ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆաշիստ-չուրբանների կողմից շրջափակման պայմաններում ավիահաղորդակցությունը մեր միակ ու վերջին կապն է արտաքին աշխարհի հետ։ Բայց արի ու տես, որ մենք պետություն չունենք․ մեր իբր «կառավարություն» կոչեցյան խոտակեր անասունների թայֆան ոչինչ չի արել առ այն, որ երկիրն ու ազգը ապահովի այս իրավիճակից։ Դե բայց ի՞նչ էր կարելի սպասել այն «կառավարություն» կոչեցյան անասնահոտից, որի «հաղորդակցության նախարարը» լինի տգետ ու կաշառալափ Չոռնի Գագո մաֆիոզը․․․
Նյութի աղբյուր՝ http://areyon.livejournal.com/175778.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել