Երբ մենք խոսում ենք ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին, ապա պատմում ենք, թե ինչով էին նրանք զբաղվում կալանքից առաջ, որ հոդվածներով են դատապարտվել, ինչ ժամկետով: Սովորական մարդու համար դա վերացական մի վայր է, որտեղ վատ է և ավելի լավ է չհայտնվել: Բայց ի՞նչ մենք գիտենք ադրբեջանական բանտերի մասին:
JAMnews-ը կպատմի, թե ինչպես են բանտում ապրում ադրբեջանցի քաղբանտարկյալները և իրականում ինչ է կանգնած «դատապարտվել է յոթ տարով» չոր պնդման ետևում:
Հակիրճ ամենահայտնի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին.
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում, ըստ վերջին տվյալների, 162 քաղբանտարկյալ կա: Տեղի իրավապաշտպանների կողմից վերջին ցուցակի կազմման ժամանակ օգտագործվել են Եվրախորհրդի չափանիշները:
Մարդը քաղբանտարկյալ է համարվում, եթե.
- ձերբակալումը տեղի է ունեցել ուղղակի ձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում գրանցված հիմնական երաշխիքների խախտումով
- եթե կալանքի տակ առնելու որոշումը զուտ քաղաքական պատճառներով է կայացվել առանց քրեական հանցագործության հետ կապի
- եթե քաղաքական շարժառիթներով կալանքի ժամկետի երկարությունը կամ դրա պայմաններն ակնհայտ համարժեք չեն հանցագործությանը
- եթե, մարդը ձերբակալվել է քաղաքական շարժառիթներով, այլ անձանց համեմատ խտրական հիմքով
- եթե ձերբակալությունը գործընթացների արդյունք է, որոնք ակնհայտ անարդար են, և դա, ինչպես երևում է, կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/azeriprisoners/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել