Newmag.am-ը գրում է.

Դուք նստած եք նոր ծանոթների, գործընկերների ﬕջավայրում կամ նույնիսկ ձեր երկրորդ կեսի ծնողների ընկերակցությամբ, և քար լռություն է տիրում. ոչ ոք չգիտի, թե ինչպես սկսել զրույցը: Լռությունն անտանելի է դառնում, և լսելի է անգամ ժամացույցի թկթկոցը:

Այս իրավիճակը հեշտությամբ կարող եք փոխել, եթե կարողանաք ճիշտ հարցեր տալ և սկսեք թեթև ու հետաքրքիր զրույց:

ՀԱՐՑ 1. Որտեղի՞ց գիտեք Х-ին:

ՏԱՐԲԵՐԱԿ. Ի՞նչն է ձեզ բերել այստեղ: Եթե դուք երեկույթի կամ ﬕջոցառման մասնակից եք, ապա այսպես կկարողանաք ընդհանուր թեմա գտնել զրուցակցի հետ: Սա թերևս աﬔնահեշտ տարբերակն է ձեր ﬕջև ինչ-որ կապ և խոսակցության թեմա գտնելու համար: Իսկ եթե ոչ ﬕ ընդհանրություն չհայտնաբերեք, ապա կարող եք զարմանալ այն հանգամանքի վրա, թե որքան տարբեր մարդիկ կարող են հանդիպել ﬕևնույն տեղում: Այսպես նաև առիթ կունենաք նոր հարցեր տալու համար:

ՀԱՐՑ 2. Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ դա ասելով:

ՏԱՐԲԵՐԱԿ. Երբեք չեմ լսել այդ մասին: Ինչպե՞ս է դա արվում: Սովորաբար ﬔնք չենք սիրում ինչ-որ բան ճշտելու համար կրկին հարց տալ, քանի որ կարծում ենք, որ այդպես հիմար վիճակում կհայտնվենք ու ցույց կտանք ﬔր անտեղյակությունը կամ անկրթությունը ինչ-որ հարցում: Մեզ թվում է, թե ﬔնք ինչ-որ բան բաց ենք թողել ﬔր անուշադրության պատճառով, իսկ ﬓացած բոլորը տեղյակ են այդ մասին: Մինչդեռ այստեղ կարելի է բոլորովին այլ՝ հետաքրքրսեր և էնտուզիազմով լի «սկսնակի» մոտեցում ցուցաբերել ու հաճույքով, հետաքրքրությամբ հարցեր ուղղել զրուցակցին: Այդպես ձեր հարցերը հաճելի կլինեն զրուցակցի համար: Բացի այդ դուք կհնչեցնեք այն հարցերը, որոնց պատասխանները հավանաբար շատերը կցանկանային լսել, սակայն վերը նշվածի պես ամաչում են: 

ՀԱՐՑ 3. Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այդ գործով:

ՏԱՐԲԵՐԱԿ. Ինչպե՞ս եք ներգրավվել այս ոլորտում: Մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին: Այսպիսի հարցը մղում է զրուցակցին ﬕ ամբողջ պատմություն պատﬔլու, իսկ այդ պատմության շուրջ հարցեր տալն ու հետաքրքիր զրույց կառուցելը արդեն շատ ավելի հեշտ է: Հանկարծակի կարող է պարզվել, որ դուք նույն համալսարանում եք սովորել կամ աշխատել եք նույն ընկերությունում տարբեր ժամանակահատվածներում և այլն, և այլն: Այս աﬔնից հետո զրույցը, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կընթանա իր բնական հունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել