Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ Յոկո Օնոյի Double Fantasy ձայնասկավառակը, որը բրիտանացի ռոք երաժիշտը ստորագրել էր մի մարդու համար, որը մի քանի ժամ անց սպանելու էր իրեն, աճուրդի է հանվել ԱՄՆ-ում: Ձայնասկավառակը կվաճառվի $1,5 մլն: Աճուրդիկազմակերպիչն է հայտնի անձանց անձնական իրերի վաճառքով զբաղվող Moments in Time գործակալությունը:
«Մենք շատ հուզված ենք, քանի որ վաճառքի է հանվել այդպիսի մեծ պատմական նշանակություն ունեցող լոտ»,-ասել է գործակալության ներկայացուցիչ Բոբ Զաֆիանը:
Լենոնի ձայնասկավառակը, որի վրա նա իր ինքնագիրն էր թողել Մարկ Չեփմենի համար, առանցքային հանցանշան է եղել 1980-ին երաժշտի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակ: Հանցագործը կորցրել էր ձայնասկավառակը ձերբակալության ժամանակ, իսկ հետո այն պատահաբար գտել էր անցորդներից մեկը և հանձնել ոստիկաններին: Երբ քննությունն ավարտվել է, ձայնասկավառակը վերադարձրել են այն գտած մարդուն՝ իրավապահների կատարած նշումներով և դատախազի շնորհակալական նամակի հետ միասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/244289/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել