Առօրյայում մենք հաճախ անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում մեր դեկոլտեի հատվածին: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 կոպիտ սխալներ, որոնք փչացնում են կրծքի ձևը:

1. Սխալ չափսի կրծկալ կրելը

Զարմանալի է, սակայն կանանց ընդամենը 25%-ն է կրում ճիշտ չափսի կրծկալ: Ոմանք ընտրում են ավելի փոքր չափսի կրծկալ, մյուսները՝ մեծ, սակայն երկու տարբերակն էլ վնասակար են առողջության համար: Կուրծքը կորցնում է ձևը, իսկ նեղ կրծկալը սեղմում է արյունատար անոթները:

2. Մազերը պինցետով հեռացնելը

Կրծքի մաշկը շատ նուրբ է և զգայուն մազահեռացման հանդեպ. մազերի ֆուլիկուլները կարող են բորբոքվել: Մազերը հարկավոր է հեռացնել ավելի խնայող միջոցներով:

3. Թույլ մի տվեք, որ սեղմեն կուրծքը

Սա կարող է համարժեք լինել ողջ օրը նեղ կրծկալ կրելուն:

4. Փիրսինգ անելը

Ցանկացած փիրսինգ ունի արյունը վարակելու պոտենցիալ վտանգ, իսկ կրծքի վրա հատկապես, քանի որ լիմֆատիկ հանգույցները շատ մոտ են անցնում:

5. Առանց սպորտային կրծկալի վազելը

Վազքը և այլ սպորտային վարժություններն առանց համապատասխան սպորտային կրծկալի կհանգեցնեն կրծքի կախվելուն:

6. Փորի վրա քնելը

Կուրծքը, իհարկե, չի փոքրանա, բայց, այ, ձևը կփոփոխվի:

7. Քսուքներ չօգտագործելը

Կրծքի մաշկը հարկավոր է խոնավեցնել, ինչպես նաև օգտագործել արևապաշտպան քսուք:

8. Պլաստիկ վիրահատություն անելը

Պատահում է այնպես, որ կրծքերի միջև տարբերությունն առաջացնում է վիրահատական միջամտության դիմելու ցանկություն, սակայն ցանկալի է այդ քայլից խուսափել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել