Ո՞վ էր ասում արդյունավետ կառավարում, մեկ պատուհան, պուպուշ սպասարկում...

Ուրեմն՝ արդեն մեկ ժամ է՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքում եմ: Ուզածս անձնագիրս երկարացնելն ա, ո՛չ փող եմ ուզում, ո՛չ էլ... Ասեցին՝ սպասեմ: Դե ես էլ գտա, թե ով է կլոր հերթի վերջում, ու սկսեցի սպասել: Կես ժամ անց պարզվեց, որ այդ սենյակի բարձրահասակ, բարետես աղջնակը չի անում այն, ինչ ես եմ ուզում (խոսքը անձնագիրս երկարացնելու մասին ա): Ու հիմա ես սպասում եմ կողքի դռան մոտի կլոր հերթում՝ հույսով, որ ստեղի աղջիկը գոնե ուզածս կանի:

Հիմա ընկած ման եմ գալիս մեկին, ով պատասխան կտա ինձ, թե խի եմ արդեն մեկ ժամ իմ աշխատանքային ժամից կորցնում: Պետի մոտ էլ մտնել չի լինում, գնամ, կռիվ անեմ:

Ու ասեմ, որ ստեղ մոտ 10 հոգանոց հերթը մոտ մեկ ժամից ավել ա սպասարկվում:

Կարճ ասած՝ շատ վատ ա ամեն ինչ:

#էսիերգիրչի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել