Ապրիլի 2-ը աուտիզմի խնդրի վերաբերյալ տեղեկությունների տարածման համաշխարհային օրն էր: Պետք է հասկանալ, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ աշխարհի յուրովի ընկալումն է: Աուտիստները այնպիսի մարդիկ են, ինչպիսին բոլորն են: Ստորև ներկայացրած ֆոտոշարքի նկարների հեղինակները աուտիստներ են: Սա ապացույցն է այն բանի, որ նրանցից շատերը տաղանդավոր են և ունեն իրենց յուրահատուկ աշխարհը: Նշենք, աուտիզմը նյարդային համակարգի կայուն զարգացման խախտումն է, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այս հիվանդությունն ախտորոշվում է երեք ախտանշաններով. սոցիալ փոխգործունեության անբավարարվածությամբ, փոխադարձ կապի խախտմամբ եւ հետաքրքրությունների սահմանափակ շրջանի ու վարքագծի կրկնության դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել