Ինչպես հայտնում է «The Wall Street Journal»-ը, Apple-ը սկսելու է հաջորդ սերնդի iPhone-ի արտադրությունը արդեն 2013 թվականի 2-րդ քառորդում։ Ինչպես և սպասվում էր, սմարթֆոնի արտաքին տեսքը փոփոխության չի ենթարկվելու և նման է լինելու iPhone 5-ին։ Այս տեղեկությունը հաստատել է բոլոր շշուկները, որոնց մասին մենք արդեն գրել ենք։ Այսպիսով ստացվում է, որ կուպերտինյան ընկերությունը կներկայացնի նոր iPhone-ը արդեն հուլիսի վերջին։ Մոռացության չեն մատնվել նաև բյուջետային iPhone-ի մասին լուրերը։ Սմարթֆոնը, որը հիմնականում նախատեսված կլինի զարգացող շուկաների համար, կներկայացվի տարվա երկրորդ կեսին։ Սպասվում է, որ բյուջետային iPhone-ում մենք կտեսնենք 4 դյուրմանոց էկրան, իսկ կորպուսը պատրաստված կլինի ավելի մատչելի մատերիալներից։
Apple-ը միշտ թարմացրել է iPhone-ները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և գրաֆիկի այսպիսի փոփոխությունը կարող է նշանակել, որ ընկերությունը լուրջ վտանգ է տեսնում 2013 թվականի Android սմարթֆոններում, մասնավորապես Samsung GALAXY S4-ում։ Ուրիշ բացատրություն անձամբ ես չեմ տեսնում։ Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս իրավիճակի մասին։