Առաջին հերթին կուզեի նշել, որ հայ հասարակության շրջանում արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու մասին թյուր և կեղծ պատկերացումներ կան: Արտասահմանյան հեղինակավոր այնպսիսի բուհերի անուններ, ինչպիսիք են Քեմբրիջը, Օքսֆորդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտսիտուտը և այլն, ասոցացվում են ուսման վարձի չափազանց բարձր լինելու և ընդունվողների բացառիկ ունակություններ ունենալու հետ: Ուստի այս ԹՈՓ երեք համալսարաններ ընդունվելու խնդիրներ, առհասարակ, ընդհանրացվում են արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հետ: Այս կեղծ պատկերացումն էլ ավելի է արմատավորվում, երբ լսում ենք արտասահմանում սովորելու տարատեսակ կրթաթոշակային ծրագրերի մասին, որոնք սովորաբար ունեն դիմելու բարդ ընթացակարգեր, և կրթաթոշակը ստանալն էլ մրցութային կարգով է: Ուստի շատերը անգամ չեն էլ մտածում արտասահմանում ուսում ստանալու հեռանկարի մասին՝ մտածելով, որ իրենք կա՛մ Վունդերկինդ չեն, կա՛մ էլ չունեն միջոցներ արտասահմանյան համալսարանների աստղաբաշխական վճարները վճարելու համար:
Իսկ ինչ, եթե ես բացահայտեմ, որ հայկական միջին եկամուտով ընտանիքը կարող է իրեն թույլ տալ իր երեխաների կրթությունը Մյունխենի Տեխնիկական համալսարանում, Հայդելբերգի համալսարանում, Համբուրգի, Բոննի համալսարանում և բոլոր գերմանական համալսարաններում: Ավելին, այս համալսարաններ ընդունվելու համար գերմաներենի իմացությունը պարտադիր չէ: Այն, ինչ հարկավոր է, ընդամենը միջին գնահատականներով մեկ հայկական դիպլոմ, և դուք ընդունված եք Եվրոպայի ամենահեղինակավոր բոււհեր առանց որևէ ստրեսային քննության: Ինչո՞ւ հայ հասարակությունը չի օգտվում այս հնարավորությունից:
Ի դեպ, Մյունխենի Տեխնիկական համալսարանում կրթություն ստանալն անվճար է։ Պատկերացրիք՝ պետք չէ լինել մեծահարուստ և ֆենոմենալ ունակություների տեր անհատ, որպեսզի սովորեք աշխարհի ԹՈՓ 50 համալսարանների ցանկում ընդգրկված համալսարանում:
P.S. Այժմ երևի ընկալեցիք, որ վերնագիրը պարզապես ուշադրություն գրավելու համար էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել