Միավորումից հետո երկու հավելվածներն էլ կշարունակեն նույն կարգով գործել, պարզապես պատվերները կմեկտեղվեն ու կուղարկվեն թե՛ «Յանդեքս.Տաքսի»-ի, թե՛ Uber-ի վարորդներին: Միացյալ ծառայությունը կգլխավորի «Յանդեքս.Տաքսի» ծառայության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Տասքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունները կներդնեն 225 մլն. դոլար (Uber) և 100 մլն. դոլար (Յանդեքս Տաքսի): Միավորված ընկերությունը գնահատվում է 3 725 միլիարդ դոլար: Հիմնական բաժնեմասը Յանդեքս Տաքսինն է՝ 59,3 տոկոս: Uber-ը կունենա 36,6 տոկոս, 4,1 տոկոս բաժնեմասը կպատկանի երկու ընկերությունների աշխատակիցներին:
Տիգրան Խուդավերդյանը նշել է, որ գործարքը դեռ պետք է հաստատվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/yandex-uber/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել