Իտալիայի բանտերից մեկում 84 տարեկանում մահացել է «Կոզա Նոստրա» քրեական կայսրության պարագլուխ Բերնարդո Պրովենցիանոն:
Ո՞վ էր «հորեղբայր բինուն»
Իտալական մաֆիան նրա ձեռքում էր 1993 թվականից, երբ այդ պաշտոնում «հորեղբայր Բինուն» կամ ինչպես նրան անվանում էին՝ «հաշվապահ», փոխարինեց Տոտո Ռիինաին: Նա զբաղեցրել էր ոստիկանության ձեռքն ընկած«կնքահայր» Տոտո Ռիինայի տեղը: Պրովենցանոն հայտնի է նաև «Տրակտոր Բինու» մականունով, որը նա ստացել էրմարդկանց անխնա «հնձելու» համար:
43 տարի արդարադատությունից խուսափելուց հետո 2006-ին Պրովենցիանոն հայտնվեց ճաղերի հետևում ամենախիստպայմաններում` ցմահ ազատազրկման 3 ժամկետով: Ըստ իտալական լրատվամիջոցների, Պրովենցիանոն տառապում էրմիզապարկի քաղցկեղից:
Ինչպե՞ս է առաջացել «Կոզա Նոստրա» խմբավորումը
13-րդ դարում Սիցիլիան թալանում էին ոչ միայն ալժիրյան ծովահենները, այլ նաև ֆրանսիական վարձու զինված ջոկատները, որոնք ծառայում էին հյուսիսիտալական դքսերին և կոմսերին: Սիցիլիացիների կազմակերպված զինվածպայքարը ֆրանսիացիների դեմ սկսվեց 1282 թ.-ին՝ «Morete alla Francia, Italia anela» ՝ «Մեռի՛ր Ֆրանսիա, շունչ ա՛ռԻտալիա» կարգախոսով: Սիցիլիացիների կոչի հենց առաջին տառերից էլ կազմավորվեց «մաֆիա» բառը: Շուտովինքնապաշտպանության խմբավորումները վերածվեցին արհեստավարժ մարտիկների և սկսեցին գյուղացիներից գումարվերցնել՝ արտաքին թշնամիներից նրանց պաշտպանելու համար: 19-րդ դարում միասնական կառույց դարձած մաֆիաննույնիսկ փորձեց անջատել կղզին Իտալիայից, սակայն պարտություն կրեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: