Armsport.am-ը գրում է.
Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին:

Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձևում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ և խճուղային հեծանվավազք:

«Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք երրորդ անգամ: Նախորդ երկուսում հաջող ենք հանդես եկել և մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ՀԱՕԿ լրատվականին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել