Այսօր իր ծննդյան օրն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան Էդի Մերֆին: Նա ծնվել է 1961 թ.-ին Նյու Յորքում:

19 տարեկան հասակում` 1980-ական թվականներին, նա արդեն հանրահայտ էր: Էդին թեև վաղ տարիքում է կորցրել հորը, սակայն ցածր դասարաններում ,սովորելիս կարողանում էր ծիծաղեցնել համադասարանցիներին: Իսկ արդեն 15 տարեկանում ելույթ էր ունենում որպես կատակերգու:

Նրա առաջին դերասանական դեբյուտը կայացավ 1982 թ.-ին, «48 ժամ» ֆիլմում, որի համար նա դարձավ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության նոմինանտ: Դրան հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, («Ճանապարհորդություն դեպի Ամերիկա», «Ցնդած պրոֆեսորը», «Ոստիկանը Բևեռլի Հիլզից»)  որոնք ժպտերես դերասանին մեծ հաջողություններ բերեցին:

Էդին բազմազավակ հայր է: Նիկոլ Միթչելի հետ ամուսնությունից նա ունի 5 երեխա (2005 թ.-ին նրանք ամուսնալուծվում են): Բացի այս ամուսնությունից ծնված երեխաներից, դերասանն ունի երկու տղա Պոլետ Մաքնիլիից և Տամարա Գուդից: Որոշ ժամանակ նա հանդիպում էր նաև նախկին «Spice Girls»  խմբի անդամ Մելանի Բրաունի հետ, նրանք բաժանվեցին այնքան թշնամաբար, որ Էդին նույնիսկ չճանաչեց իրենց նորածին դստեր հայրությունը:

Ահա այսպիսին է նա` տարբեր, ոչ հեշտ, բայց միևնույն ժամանակ տաղանդավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել