Միջազգային օրակարգում գտնվող բազաթիվ հարցեր չեն կարող լուծվել առանց նրա մասնակցության կամ միջամտության:
Բազմաթիվ երկրներից հազարավոր մարդիկ փորձում են բնակություն հաստատել Ֆրանսիայում՝ իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու նպատակով:
Մայրաքաղաք Փարիզը, հիրավի, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:
Երբեմն նրան անվանում են անգամ աշխարհի մայրաքաղաք:
Նրանք այս ամենը նվեր չեն ստացել, պայքարել են իրենց այսօրվա բարեկեցիկ կյանքի համար, մաքառել, մարտնչել ու զոհվել են, բայց չեն երկնչել, համառել են և հասել իրենց նպատակին...
Այսօր՝ հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման օրն է, Ֆրանսիայի ազգային տոնը:
Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791-ին հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող այդ ամրոցը։
2006թ. այս օրը ինձ բախտ է վիճակվել գտնվել Ֆրանսիայում: Ես լուռ, սակայն հիացած հետևում էի, թե ինչպես են ֆրանսիացիները նշում իրենց տոնը...
Այդպես եղել է և կշարունակվի միշտ. բարեկեցիկ, ուժեղ ու հզոր լինելու համար պետք է դուրս գալ ստրուկի վիճակից, պայքարել ու հաղթել...
Իսկ ստրուկին չեն հարգում, խղճում են, ամեն տարի ցավակցում ու ոգեշնչում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=667157573486217&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել