Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու հերթական փորձը կանի,- հաղորդում է «Daily Mail»-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է պահել 26-ամյա ֆուտբոլիստին, այդ պատճառով «սերուցքայիններից» կպահանջի նվազագույնը 60 միլիոն ֆունտ: Մանչեսթերցիների հետ իսպանացու պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Անգլիայի ավարտված առաջնությունում Դե Խեան անցկացրած 35 խաղում բաց է թողել 29 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել