Այս հիանալի բաղադրատոմսը կօգնի ձեզ կորցնել 4 կգ և փոքրացնել գոտկատեղն ընդամենը մեկ շաբաթում: Ուղղակի հիասքանչ է: Ահա բնական բաղադրիչները, որոնք ձեզ պետք կգան.
Մեկ վարունգ
Մեկ կիտրոն
Թարմ կոճապղպեղ
Ութ բաժակ զտած ջուր
Անանուխի տերևներ
Առաջին հերթին պետք է ուղղակի քամեք կիտրոնը բաժակի մեջ, հետո բարակ շերտերի կտրատեք: Դրեք այն ջրով լի տարայի մեջ: Այժմ բարակ շերտերով կտրատեք վարունգը, լցրեք ջրի մեջ: Ավելացրեք թարմ անանուխի մի քանի տերև: Մաքրեք կոճապղպեղի կեղևը և մանրացրեք: Ավելացրեք ջրի մեջ: Լավ խառնեք այդ ամենը: Եվ դրեք սառնարան գիշերվա ընթացքում: Խմեք այս ըմպելիքն առավոտյան՝ սովորական ջրի փոխարեն: Եվ նույնիսկ ցերեկները, օրվա ընթացքում, երբ կցանկանաք ջուր խմել: Ձեր կառուցվածքի մեջ նկատելի փոփոխություն կզգաք արդեն մեկ շաբաթից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել