Tert.am-ը գրում է.
Ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս, հրատարակիչ Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց․ « Թեկուզ միայն պատմական անցյալի համար Թուրքիան պետք է փորձի լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների լավացումը նաև հարգանք կստեղծի երկուսի նկատմամբ ամբողջ աշխարհում: Խոսելով այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում աջակցություն է ցուցաբերում, նա նշեց․
«Ես չեմ կարող ասել, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները այդքան լավ են: Թուրքիայում սովորական քաղաքացիներից և ոչ ոք չի մտածում, որ տեսեք, ադրբեջանցիները թուրքեր են, և դա շատ հրաշալի: Ո՛չ: Հավատացեք: Թուրքիայում, անգամ լրագրողները չգիտեն Ղարաբաղյան հիմախնդրի մասին: Եթե Թուրքիայի իշխանությունները դադարեն օգնել Ադրբեջանին, կամ Թուրքիան լավ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, ոչ մի անգամ թուրք ազգայնական չի ասի՝ ոչ, պետք չէ: Հավատացեք ինձ, ոչ ոք դրա մասին Թուրքիայում չի մտածում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



