Մեր քարոզածը ո՛չ այս աշխարհի իմաստությունն է և ո՛չ էլ այս աշխարհը կառավարող ուժերինը, որոնց իշխանությունը շուտով պիտի խորտակվի։ Մեր քարոզածը Աստծու իմաստությունն է, որը թաքուն էր և մինչև հիմա մնում էր մեզնից ծածկված, բայց որն Աստված հենց սկզբից, նախքան հավիտյանները, սահմանել էր մեզ համար, որպեսզի դրանով մենք փառավորվենք։ Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չհասկացավ այդ իմաստությունը, որովհետև, եթե հասկացած լինեին, չէին խաչի Տիրոջը, որն այդ փառքը պարգևողն է։ Սակայն, ինչպես գրված է. «Աստված իրեն սիրողների համար պատրաստեց այնպիսի մի փառք, որ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, և ոչ մեկի մտքով իսկ չի անցել»։
Բայց Աստված մեզ հայտնեց այդ խորհուրդը իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին, որ ամեն ինչ քննում է, գիտի Աստծու նույնիսկ ամենածածուկ ծրագրերը։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:6-10)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: