Բեն Սթիլլերն օգնել է փրկել քաղցած սոմալիցիներին: 51-ամյա կինոաստղն իր թվիթերյան էջում կիսվել է մի տեսահոլովակով, որտեղ թուրքական ավիաընկերությանը խնդրում է Սոմալիի բնակիչներին առաջին անհրաժեշտության պարագաներ, ուտելիք և ջուր ուղարկել: Դերասանը և նրա օգնականը՝ Ջերը, կիսվեցին իրենց մտքով, որը սկսեց ձնագնդիկի էֆեկտով տարածվել: Արդյունքում հասարակությունը մեկ օրում հավաքեց ավելի քան մեկ միլիոն դոլար՝ սոմալիցիներին օգնելու համար:

Բենն իր հետևորդներին բացատրեց, որ ներկայիս դրությամբ Սոմալիում և հարևան երկրներում մեծ սով է տիրում, որը 6 միլիոն մարդու մահվամբ է սպառնում: Դա կապված է այն բանի հետ, որ նրանք չունեն ուտելիք և ջուր, որի հետևանքով մահանում են նաև խոշոր եղջերավոր անասունները: Թուրքական ավիաընկերությունները միակ կոմերցիոն կազմակերպությունն է, որը դեպի Սոմալի թռիչքներ ունի, հետևաբար կարող է օգնել Սթիլլերին և նրա օգնականին:

Օգնություն են տրամադրել նաև ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը և յութուբեր Քեյսի Նեյսթաթը: Մարդիկ ևս մեկ անգամ ապացուցեցին, թե ինչ մեծ դեր ունեն սոցիալական կայքերը մեր կյանքում: Ցանկացողները դեռ կարող են իրենց բաժին օգնությունը տրամադրել Love Army For Somalia GoFundMe ընկերության միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել