Դիմում եմ ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին։ Չի կարելի՞ ոստիկանության Արաբկիրի անձնագրային բաժինը կա՛մ ընդլայնել, կա՛մ էլ այնպես կազմակերպել աշխատանքը, որ հերթեր, երկար սպասումներ չլինեն։ Այսօր ժամը 11.45-ին ասեղ գցելու տեղ չկար, իսկ, օրինակ, Կենտրոնի բաժնում խաղաղ էր և հանգիստ: Նշեմ, որ արդեն քանի տարի է՝ նույն վիճակն է։ Ինչ Արաբկիրի բաժանմունքը վերանորոգումից հետո այլ տարածք է տեղափոխվել, ամենևին բնակչության սպասարկումը չի բարելավվել: Եվ մի նկատառում էլ․ հնարավոր չէ՞՝ տերմինալ վարձավճարը մուտքագրող աշխատակիցները միշտ ունենան մանր, թե չէ քաղաքացին դեսուդեն է ընկնում գումարը մանրելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել