Armsport.am-ը գրում է.
 Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ուժերը կչափի բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:

Խաղից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կիսվել է իր սպասումներով:

- Երբ վիճակահանության ժամանակ ձեզ բաժին հասավ ԲԱՏԷ-ն, ի՞նչպես վերաբերվեցիք այդ մրցակցին: 

- Գիտեինք, որ անդորրական ակումբին շրջանցելով հանդիպելու ենք ԲԱՏԷ-ին: Մենք շատ լավ ենք ճանաչում ԲԱՏԷ-ին, գիտենք, որ այն բելառուսական ֆուտբոլի վերջին տարիների լավագույն ակումբն է:

- Ինչպիսի՞ն է ձեր տրամադրվածությունը խաղից առաջ և ի՞նչ եք սպասում մրցակցից:

- Տրամադրվածությունը պետք է միշտ մարտական լինի, յուրաքանչյուր խաղում: Եթե տրամադրվածությունը մի փոքր այլ է, ապա խաղադաշտ դուրս գալու իմաստ չի լինի: Պետք է միշտ լինես լավատեսորեն տրամադրված և սպասես լավ արդյունքի: 

- Հայ երկրպագուների սակավաթիվությունը խաղադաշտում ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել: 

- Մենք սովորել ենք դրան արտագնա խաղերում: Մեր պատվիրակությունում այժմ 50-ից 60 մարդ կա: Երևանում ավելի շատ երկրպագուներ կլինեն: Հյուրընկալվող ակումբը միշտ էլ քիչ երկրպագուներ է ունենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել