Անսպասելի մտահոգություն ու խորհուրդներ, անպետք ճշմարտություն… Չգիտես՝ ինչու, մեզ թվում է, որ մարդկանց կյանքից մենք ավելի լավ ենք գլուխ հանում, քան իրենք, նաև կարծում ենք, որ ճշմարտությունն ու քննադատությունը կօգնեն նրանց նոր բարձունքների հասնել:
- Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մարդկանց հետաքրքրում է մեր սեփական փորձը, կարծիքն ու ապրումները:Իրականում՝ ոչ, յուրաքանչյուրն ունի սեփական փորձն ու ճշմարտությունը: Հետևաբար, եթե դուք չեք ցանկանում դառնալ այն մարդը, որից բոլորը կխուսափեն, ապա ներկայացնում ենք մի քանի իրավիճակներ, երբ պետք է լռել, կամ զուսպ լինել:
- Երբեք մոր մոտ երեխաների արարքները մի՛ քննարկեք, եթե նույնիսկ Ձեզանից խորհուրդ կամ կարծիք են հարցնում: Կարծիք հայտնելուց հնարավորինս եղեք կոռեկտ, ասելով մորը, որ հասկանում եք՝ հեշտ չէ և աջակցում եք նրան: Ամեն բառն ու արտահայտությունն այն մասին, որ երեխան ինչ-որ սխալ արարք է թույլ տվել, մայրը լսում ու մտածում է, որ ինքը պարզապես վատ մայր է, որ հանդուրժում է այդ ամենը: Երեխային մեղադրելով, մեղադրում են մորը: Ի պատասխան դուք կենթարկվեք կրկնակի պաշտպանության կամ հարձակման:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/gold-rules/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել