Newmag.am-ը գրում է.
 Սիլիկոնային հովտի զարգացման ամենամասշտաբային ու գրանդիոզ ծրագիրը հավանության է արժանացրել Սանտա-Կլարա քաղաքի իշխանությունը:  6,7 մլդ. դոլար արժողությամբ շինարարական պրոեկտով նախատեսվում է Levi  ստադիոնի շրջակայքով կառուցել 1680 բնակարան:

Բնապահպան հետևորդները հավանություն են տվել Related Companies-ի տեխնիկական փաստաթղթին, որը ներառում է  այրվող մեթան գազի ու այլ վտանագվոր նյութերի արտանետումը առավել անվտանգ իրականացնելու մեխանիզմը: Այդ փաստաթղթով երաշխավորվում է նաև ստորջրյա ախտոտումից խուսափելը:

240 հա  տարածքը նախկինում Սանտա Կլարա քաղաքի աղբավայրն էր, հիմա վերածվելուէ City Place-ի, որտեղ կկառուցվեն գոլֆի դաշտ ու հեծանվահրապարակ: 5,7 միլիոն քառակուսի մետր էլ կհատկացվի օֆիսային տարածքներին:1,1 մլն-ը ազատ գոտու և 700 հյուրանոցային սենյակների համար է նախատեսվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել