Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Ռոզին հուլիսի 10-ին դուրս է գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, կենտրոնի նորածնային բաժնի ղեկավար Պավել Մազմանյանը:
«Երեխան դուրս է գրվել այսօր` 2 կգ 150 գրամ քաշով: Մյուս աղջիկը՝ Աննան, դեռ գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, նա դեռ 1 կգ 550 գրամ է կշռում, ինչը քիչ է դուրս գրման համար: Նա դեռ պետք է մոտ 10 օր մնա բժիշկների վերահսկողության տակ», - ասաց Մազմանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/243879/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել