Սոնայի հարցազրույցը կարդացի՝ «Հայաստանի ձայնի» շրջանակներում սկսված ու արդեն վաղուց էդ շրջանակներից դուրս եկած սկանդալային ռազբոռկեքի շարանից, որոնց մասին խոսում է արդեն ողջ ազգը։ Պետք է ասեմ, որ սույն եՌգչուհին դրսևորել է հանդգնության, գոռոզության, պաթետիկության, կլյաուզնիկության ու վուլգարության անզուգական համադրություն իր տված փառահեղ հարցազրույցով։
Ուրեմն, չգիտես ինչու իրեն մեծն երգչուհի ու արտիստուհի համարող Սոնան սկզբում ամեն բան անում է, որպեսզի Արտոյից բոբո սարքի, ով դիտավորյալ ու հետևողականորեն ուզում է ոչնչացնել Մաշայի կարիերան։ Հետո նա հայտարարում է, որ համացանցում Արտոյին հիմնականում պաշտպանում են սփյուռքահայերը, հետո էլ, անդրադառնալով ռեստորանում երգելու պատմությանը, Սոնան հայտարարում է, որ Մաշան «Բելաջիոյում» հաստատ չի երգելու... ու հավելում, որ երգելու է Yans-ում և մի բան էլ ավելացնում, որ դա լավագույն տարբերակ է։ Հա, մեկ էլ, որ ամենազավեշտալի պահերից էր, անընդհատ ինչ-որ զուգահեռներ է անցկացնում իր և Արտոյի ավանդի միջև, որ նրանք ունեն երաժշտության մեջ ու մի բան էլ Արտոյինը ստորադասում..
Ուրեմն, Սոնա ջան, դու ինձ ջղայնացրիր, հատկապես քո տիեզերական մասշտաբների ինքնագնահատականով։ Այստեղ արդեն հարցը Մաշան էլ չէ, որին ի դեպ ես շատ հավանել եմ, չնայած ողջ պրոյեկտի ընթացքում դու էդ երեխու վզին փաթաթեցիր քո ու Արթուր Գրիգորիչի անճաշակ ռեպերտուարը, ինչի մասին էլ Արտոն անընդհատ ակնարկում էր, որ բոլ ա էս երեխուն ձեր վետերոկի մակարդակի երաժշտությանը կապեք...
Ինչևիցե, եթե խոսում ենք Սոնայից ու Արտոյից, որպես երաժիշտներ, ապա ի՞նչ համեմատության մասին է խոսքը, երբ մի կողմից ունենք Գրեմմիի արժանացած Արտո, իսկ մյուս կողմից ունենք 90-ականներին սիրեկանի հաշվին հայկական շոուբիզում առաջ գնացած Սոնային, ում հետագա ամենամեծ ձեռքբերումը երաժշտական ասպարեզում կարելի է համար ռուսական երաժշտական ալիքով մի տեսահոլովակի կարճաժամկետ ռասկռուտկան ու ռուսական «X-Factor»-ին մասնակցելը (այն էլ ոչ մի լուրջ արդյունքի չհասնելը)։ Ախր սա աբսուրդ է, դա նույնն է, ոնց որ Խատուբային համեմատես Ռեյ Չարլզի հետ։
Հետո, Սոնան իրոք զզվացրեց իրա ռեպերտուարով ու Արթուր Գրիգորիչի պապսա ու մեկին մեկ իրար նմանվող ու կրկնող երգերով։ Էն խեղճ Մաշայի գյոզալ ձենն էլ ռասխոդ են անում փղձկոցի ժամանակ հնչեցվող հնչյուններով երգել երգելու վրա, որոնք իմաստային առումով 0 են...
Ռեստորաններում երգել-չերգելու մասին էլ ասեմ հետևյալը։ Նախ՝ ինչ «Yans»-ը, ինչ «Բելաջիոն» մոտավորապես նույն մակարդակի են, այնպես որ անհասկանալի է, թե այդ ինչո՞ւ «Բելաջիոյում» կատեգորիկ չի երգի Մաշան, իսկ «Յանսում» կերգի։ Զուտ նրա համար, որ Արտո՞ն է «Բելաջիոյի» անունը տվել... Հետո էլ, ի սեր Աստծո, ռեստորանում երգելու մեջ ինքնին ոչ մի վատ բան չկա, ի վերջո ռեստորաններում երգել են Պավարոտտիից մինչև Սելեն Դիոն։ Արտոյի ասածն էն ա, որ ոչ թե ռեստորանում երգելն է վատ, այլ այն, որ նման ուսուցիչների ու մենեջերների ձեռքը Մաշայի կարիերան՝ որպես երգչուհի, կսահամանափակվի ռեստորաններում երգելով։ Այսինքն՝ հատուկ Սոնայի ու Սոնայի խելքի մարդկանց համար ավելի պարզ ասեմ. ոչ մի վատ բան չկա, երբ կայացած երգիչը համերգային ծրագրերից զատ, մեկումեջ ելույթներ է ունենում ռեստորաններում, վատ է, երբ նա ռեստորաններում անընդմեջ ելույթ ունենալուց զատ, մեկումեջ համերգներ տա ռեստորաններից դուրս։ Հասկացա՞ք տարբերությունը։
Մի խոսքով, Սոնան լավ կանի իրա ոչնչով չարդարացված ամբիցիաներն ու գոռոզությունը տանը թողնի ու հոխորտալու փոխարեն այնպես անի, որ չապականի Մաշայի իսկապես բնատուր տաղանդը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/445554825526747?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել