Բուն քաղաքական պայմանավորվածությունների մասին նորից նույն տեքստերն են եղել արարողակարգային (կողմերը պայմանավորվել են ինտենսիվ աշխատել, շարունակել բանակցությունները և այլն), միայն մեկ տարբերությամբ. Սիրիայի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խոստացել են զինադադար կնքել, իհարկե, ոչ ամբողջ տեղերում, այլ հատկապես այնտեղ, որտեղ ամեն օր մարդկային կյանքեր են խեղվում։ Դա թույլ կտա որոշակիորեն մեղմել իրավիճակը։ Դե իսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն այս օրերին գտնվում է Կիևում ու բանակցություններ է վարում այդ երկրի իշխանությունների հետ։ Թիլլերոսոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամում գլխավորը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար շրջաններից ռուսական տեխնիկայի դուրսբերումն է, ինչպես նաև Ղրիմի վերադարձը Ուկրաինային։ Առաջին երկու կետերը վաղ թե ուշ տեղի կունենան, սակայն Ղրիմին Ուկրաինան հրաժեշտ է տվել շատ վաղուց, ու դա անդառնալի փաստ է արդեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել