Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արձագանքել է մանկունիացիների կողմից «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելուն:
Ֆրանսիացին սոցիալական ցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որում ֆուտբոլիստները պարում են Լոս-Անջելեսում տեղակայված առանձնատանը.
«Կտեսնվենք վաղը` մարզման ժամանակ»,- գրել է Պոգբան:
Ենթադրվում է, որ Պոգբան կարող է օգնած լինել ակումբին` բելգիացի հարձակվողին ՄՅՈւ տեղափոխվելու հարցում համոզելու համար: Պոգբան տեսանյութը նշել է #ԳործակալՊ հեշթեգով:
Ֆուտբոլիստների գործակալ Մինո Ռայոլան պնդում էր, որ Լուկակուն տեղափոխվի հենց ՄՅՈւ: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 75 մլն ֆունտ, ևս 15 մլն դիտարկվում է բոնուսների տեսքով: Բացի դա, «Էվերթոնն» անվճար կվերադարձնի հարձակվող Ուեյն Ռունիին:
Հիշեցնենք` վաղը` հուլիսի 9-ին, ՄՅՈւ-ն կժամանի ԱՄՆ` ուսումնամարզական հավաք անցկացնելու համար, և սպասվում է, որ Լուկակուն մանկունիացիներին կմիանա հենց Լոս-Անջելեսում: