1. Չնայած ունեցած փոքր տարածքին (ընդամենը 11 586 կմ²)՝ Քաթարը ներկայիս դրությամբ համարվում է աշխարհի ամենահարուստ երկիրը` բնակչության յուրաքանչյուր շնչին հասանելիք ՀՆԱ-ով:
2. Տարբեր ժամանակներում Քաթարը եղել է Արաբական խալիֆաթի, Բահրեյնի թագավորության, ապա` Օսմանյան կայսրության կազմում: 1916-71թթ. գտնվել է Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ, ուստի մինչ օրս այստեղ շատ տարածված է անգլերեն լեզուն:
3. Մայրաքաղաքն է Դոհան` հիմնադրված 1850թ.: Պետք է նշել, որ Քաթարում առանձնապես հայտնի պատմական հուշարձաններ գրեթե չկան: Սակայն, դրա փոխարեն այս երկիրն ունի մի մեծ առավելություն, այն ամենաանվտանգն է արաբական բոլոր պետությունների մեջ:
4. Երկրի բնակչության մեծամասնությունը կազմում են արաբները, որոնք դավանում են սուննի մահմեդականություն: Հետաքրքրական է, որ Քաթարի բնակչության միայն 20%-ն են կազմում երկրի քաղաքացիները, մնացածն օտարերկրացիներ են` հնդիկներ, ֆիլիպինցիներ, պակիստանցիներ, հազվադեպ` եվրոպացիներ եւ ամերիկացիներ: Քաթարի քաղաքացիություն ստանալը գործնականում անհնարին է:
5. Քաթարում արգելված են ալկոհոլը եւ խոզի միսը: Ընդունված չէ քաղաքում շրջել բաց հագուստով: Գրեթե բոլոր քաթարցինեը առօրյայում կրում են ազգային հագուստ (տղամարդիկ` սպիտակ [դիշդաշա], կանայք` սեւ [աբայա]):
6. Երկրի գլուխ կանգնած է բացարձակ միապետը, երկրի սահմանադրությունը շարիաթն է` իսլամական օրենսգիրքը:
7. Արաբական ամենահայտնի հեռուստաալիքը՝ «Ալ-Ջազիրան», հիմնադրվել է Քաթարում 1997թ.:
8. Քաթարը աշխարհում ամենահարուստն է իր բնական պաշարներով: Երկիրը աննախադեպ վերելք է ապրել վերջին տարիներին նավթի վերամշակման եւ արտահանման շնորհիվ: Հարուստ է նաեւ բնական գազով:
9. Դոհայում գրեթե բացակայում է հասարակական տրանսպորտը, քաղաքը չունի մետրոպոլիտեն, իսկ ավտոբուսներն էլ երթեւեկում են շատ հազվադեպ եւ առանց ստույգ գրաֆիկի:
10. Քաթարում է տեղի ունենալու 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ուստի, երկրի իշխանությունները այս իրադարձությանը նախապատրաստվում են ըստ արժանվույնս: Անտանելի շոգին դիմակայելու համար այստեղ պատրաստվում են ստեղծել աշխարհում առաջին` օդորակիչով մարզադաշտը: Դե ինչ, սպասենք մինչեւ 2022 թվականը, տեսնենք՝ դա կստացվի՞ քաթարցիների մոտ: