Բայց արդարության համար նշեմ, որ «Ծիրանի այգիներ» ֆիլմի ո՛չ սինոփսիսից և ո՛չ էլ թրեյլերից չի հասկացվում, որ այն ԼԳԲՏ թեմատիկայով է (հղումները կքոմենթեմ):
Ստացվում է, որ շատերը գնալու էին դահլիճ և հետո հասկանային, թե ինչի մասին է ֆիլմը, ինչը, համաձայնեք, ազնիվ չէ: Անձամբ ես չեմ ուզում դիտել տրանսսեքսուալի մասին պատմող ֆիլմ. դա իմ իրավունքն է, որը գավառամիտ առաջադեմները երբեմն շփոթում են հոմոֆոբիայի հետ: Այնպես որ, ըստ իս, պետք էր հստակ նշել, թե ինչի մասին է այն, հատկապես մեր` այդ թեմայով խիստ նրբազգաց հասարակության պայմաններում:
Մի խոսքով` վատ է, որ ցենզուրա ու խտրականություն կա, բայց երբ աջ ու ձախ սկսում ես գրեթե բոլորի նկատմամբ «հոմոֆոբ, տգետ, հետամնաց» բառերը շռայլել, առաջանում է պատասխան ագրեսիա, ինչի արդյունքում տուժում է մեր մշակութային ամենահաճելի երևույթներից մեկը` «Ոսկե ծիրան»-ը:
P.S. Ժամանակին Երևանի կինոթատրոնների լեփ-լեցուն դահլիճներում ցուցադրվում էր Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» ֆիլմը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Mher89/posts/1110943079007273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել