Մեր պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված 85 մմ «Դ-44» հրանոթից ադրբեջանական զինուժը շարունակում է կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանն ունի մոտ 150 միավոր այս տեսակի հրանոթներ, որոնք հիմնականում տեղակայված են ադրբեջանական բնակավայրերին շատ մոտիկ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը բավական մեծ ուշադրություն է դարձնում այս հրանոթներին և հենց նրա հրամանով են տեղադրվել դրանք բնակավայրերի մոտ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ Հասանովը մի քանի անգամ անձամբ է հրահանգավորել «Դ-44» հրանոթների հրետանավորներին (այդ լուսանկարներից մեկը տեղադրում եմ)։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/archakh.armenia/posts/1386209571465319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել