Առանց հագուստի կամ կոշիկի, որը վրադ նենց ա «նստում», ոնց որ հատուկ քեզ համար ու քո «հագով» կարած լինի:
Առանց «իրա գնով» տրվող ապրանքի, որովհետև գնորդը անհասկանալիորեն դառնում ա վաճառողի քուրը կամ ախպերը, ու վաճառողը անմիջապես որոշում ա «չլսված» զեղչ անել:
Անհնար է պատկերացնել հայկական տոնավաճառ առանց ապրանքի, որ մաքուր «ինքն ա», ուղղակի շա՜տ էժան ա, որովհետև վաճառողի մորքուրի տղեն ա հետը US-ից բերել:
Անհնար է առանց տեղական կաշվից ու չինական տակացուներից կարված «մաքուր» իտալական կոշիկների:
Առանց «հադերձասենյակի», որը էղած-չեղած մի կտոր ա, որ մինչև վիզդ ա հասնում, լավագույն դեպքում, ու մազերը «կյաժ» ներկած (մազարմատների գույնն էլ թափած), կարմիր շրթներկով քյարթու մորքուրն էլ բարձր պահում ա, որ դու «արխային» փոխվես:
Առանց թուրքական մաքուր «կոժից կուրտկեքի» (կարելի ա մտածել, որ մնացածի ապրանքը «կեղտոտ ա»):
Անհնար է պատկերացնել առանց վաճառողների, որ առավոտ շուտ արած առևտրի թղթադրամները քսում են հագուստին, որովհետև «սվթայա»:
Անհնար է պատկերացնել առանց «աչքաչափով» ներքնազգեստ վաճառողների:
Անհնար է պատկերացնել առանց հագուստի, որ եթե վրադ փոքր ա, ուրեմն մի ջուր լվանում ես, բացվում ա, իսկ եթե մեծ ա, լվանում ես, «մտնում ա»:
Եվ վերջապես, անհնար է պատկերացնել տոնավաճառ, որտեղ չլինի մի վաճառող, որ չասի՝ «սաղ քաղաքում էս ապրանքից ու էս գնով մենակ իմ մոտ կա»…
Շարունակելի…
Հ.Գ. Կենցաղային բառապաշարը միտումնավոր է օգտագործված` գրառմանը տոնավաճառային կոլորիտ հաղորդելու համար ;)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/511154018940712
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել