2004թ., երբ Սաակաշվիլին եկավ իշխանության, առաջնային հարց դարձրեց ոչ թե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը (նշեմ, որ պաշտոնավարման իր առաջին այցելությունը եղել է Մոսկվան և ոչ թե Արևմուտքը), այլ ներքին քաղաքական-հասարակական կյանքի տրանսֆորմացիան, որի լոկոմոտիվը պետք է լինեին երիտասարդ կադրերը: Այս ամենը կոորդինացրեց Կախա Բենդուկիձեն, ում միջոցով լոկոմոտիվի «տարրեր» դարձան պատրաստված, փայլուն կրթություն ստացած, տրամագծորեն քաղաքական և քաղաքացիական այլ որակներ կրող երիտասարդներ, ովքեր կարողացան կոռումպացված, փտած համակարգին տանել փոփոխության: Երիտասարդ կադրերի համար թիրախային դարձավ աշխատանքի և սոցիալական հարցերին վերաբերող ոլորտի արմատական փոփոխությունները: Արդյունքում ձևավորված թափանցիկության ներդրման «ինստիտուտը», չինովնիկական վարքի մինիմալիզացումը ստիպեցին, որ ճահճացող հասարակությունը նոր մշակույթն իր վրա ընդունի: Իշխանություն-հասարակություն կապն այդ առումով ամրապնդվեց: Հիմա այս նախատիպով զուգահեռ տանում եմ Հայաստանի Հանրապետությունան նման վարքի հետ ու հետևություն անում, որ վերջին երկու օրվա իրադարձություններն անհանգստացնող ցուցիչ են, որտեղ հստակ երևում է, որ երիտասարդ կադրերին հեռացնելով որոշումների կայացման գործընթացից, սահմանափակելով և հետապնդելով նրանց որդեգրած քաղաքականությունը՝ մենք հասարակությանը դատապարտում ենք էս տեսակ ճահճում թաղվելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել