Առավոտվանից տեղս չեմ գտնում, զայրույթս, ցավս, զարմանքս ու նողկանքս միաժամանակ խեղդում են կոկորդս... ու հարց է ծագում՝ սա՞ է հորջորջվող «ապահով Հայաստանը», էսպե՞ս եք կերտում ապահով Հայաստան: Մինչ հիմա սպասում եմ որևէ պետական պաշտոնյայի, անկախ զբաղեցրած հիերարխիկ աստիճանից, առնվազն մեկ ափսոսանքի ու ցավակցական խոսքի, մինչ այս պահը հանդիպել եմ մանր-մունր նախընտրական դիվիդենտներ շահող ցեղախառն արտահայտությունների... Ամոթ է, ուշքի եկեք, այսօր, որ ապահով նստած ՖԲ-ում «վերլուծություններ» եք անում, ՀՐԱՉԻ շնորհիվ է, իսկ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ ազատամարտիկին այսօր առավոտ լույսով գյուղի կենտրոնում ՍՊԱՆԵԼ ԵՆ, հասկանում եք՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԵՆ ՍՊԱՆԵԼ...
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԶՈՀՎԵՑ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԻ ԿՈՂՄԻՑ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել