Ինչի՞ է ընդունակ սիրահարված «տղամարդ աստվածը» հանուն երկրային կնոջ... Ամեն ինչի ... և նպատակին հասնելու համար լավ են բոլոր միջոցները... ))) Կարելի է առանց խորշելու վերածվել որևէ կենդանու, օրինակ՝ ցուլի՝ Եվրոպային տիրանալու համար... Կարապի՝-Լեդայի հետ կենակցելու համար... Իսկ Եվրիդեմուսին կարելի է նաև ներկայանալ, ինչու չէ, մրջնի տեսքով...)) Լավ է գոնե Դանայային այցելելուց մի փոքր «զոռ տվեց» երևակայությանն ու գեղեցկուհու մոտ ոսկե անձրևի տեսքով գնաց...))) Ահա թե ինչի է ընդունակ սիրահարված Յուպիտերը (Զևսը), որին գրեթե միշտ «կարելի է ամեն բան, իսկ ցուլին՝ ոչինչ»))
«Լեդան ու կարապը». մի նկարի պատմություն...
Կամ՝ Լեդան զգում է Յուպիտերի «ֆիզիկական ներկայությունը»....
Սպարտայի թագավոր Տինդարևսի կինը՝ Լեդան, լողում էր գետում... Յուպիտերը, գերված նրա գեղեցկությամբ, վերածվում է կարապի ... և նրբին շոյանքներով հասցնելով Լեդային «քնքուշ միգամածության» ՝ տիրանում է նրան...
Որոշ ժամանակ անց Լեդան ձու է «ծնում», որտեղից հայտնվում է հիասքանչ Հեղինեն... Այո, այն նույն Հեղինեն, որի պատճառով ծագեց Տրոյական պատերազմը...
Որոշ ժամանակ անց Լեդան ձու է «ծնում», որտեղից հայտնվում է հիասքանչ Հեղինեն... Այո, այն նույն Հեղինեն, որի պատճառով ծագեց Տրոյական պատերազմը...
Ահա մի առասպել, որը բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչների ու քանդակագործների «ներշնչանքի աղն է» եղել... Կրքոտ սիրով ու քնքշությամբ լի Կարապ և կարապի նրբագեղություն ու գեղեցկություն ունեցող չքնաղ Լեդա... Երկու էությունների (երկրային և երկնային, ոգեղեն ու մարմնավոր ) հանդիպում... ֆիզիկական մարմինների միաձուլում... Հույզեր ու մարմին...
Մարդ և թռչուն...
Մարդ և թռչուն...
Այս թեմային շատ անվանի նկարիչներ են անդրադարձել... որոնցից շատերը «ցնցող մանրամասներով» են պատկերել Կարապի կերպարանք ստացած Յուպիտերի (Զևսի) և Լեդայի կենակցումը ՝ «մեծ վարպետությամբ» շեշտելով զգացական սիրո բոլոր նրբերանգները... )) Օրինակ ՝ Ֆրանսուա Բուշեի գրեթե «hard porno» հիշեցնող աշխատանքը նույնիսկ զզվելի է )...
Արվեստի պատմության մեջ կարապի ու Լեդայի վերաբերյալ ամենահայտնի կտավներից են Լեոնարդո դա Վինչիի և Միքելանջելոյի անհետացած կտավները...
Ահա, Լեոնարդո դա Վինչիի (անհետացած) «Լեդան ու Կարապը»-ի կրկնօրինակը (նկ. Չեզարե դ Սեստո... Դա Վինչիի աշակերտն է եղել):
.....հիասքանչ մարմի նրբագեղ կորեր ... զարմանահրաշ պլաստիկա ... ձևերի կատարելություն ... շոշափելի, կենսական ջերմությամբ լցված երկրային կին... Նա քնքշությամբ գրկել է Կարապի պարանոցը՝ առաքինությամբ փախցնելով հայացքը... Նրանց ոտքերի մոտ ձվերից դուրս եկող երեխաներ կան ... իսկ դա Լեոնարդոյի մեկնաբանությամբ նշանակում է, որ Կարապը մի անգամ չէ, որ այցելել է Լեդային... Երեխաներն արդեն կան, իսկ նրանք դեռ շարունակում են միասին լինել.......
Ի դեպ, եթե ուշադիր նայեք, ապա անպայման կնկատեք Լեդայի դիմագծերի մեջ Ջոկոնդային նմանություն...
Ի դեպ, եթե ուշադիր նայեք, ապա անպայման կնկատեք Լեդայի դիմագծերի մեջ Ջոկոնդային նմանություն...
Միքելանջելո
Ի տարբերություն Դա Վինչիի՝ Միքելանջելոն իր կտավում, որը կատարել է Ալֆոնսո դ՛Էստեի պատվերով՝ դրամ վաստակելու համար, առասպելական հերոսներին պատկերել է ոչ թե մերձեցումից հետո, այլ ընթացքի մեջ... Դե, պարզ է, պատվիրատուի պահանջով...)))
Կորեջո(1531-32թթ.)
Յակոպո Տինտորետո, 1555թ.
նկ.Վորոնկով
P.S. Շարունակելի... Իսկ շարունակությունը կլինի «Ի՞նչ է մերկությունը արվեստում», հատկապես կանացի կոնտեքստում... Ընթացքում կլինեն շտկումներ...)))
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/04/blog-post_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել