Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում սահմանն անօրինական հատել փորձող սիրիացի մահապարտի մոտ հայտնաբերվել է 5,25 կգ տրոտիլ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ բացի մեծ քանակությամբ պայթուցիկ նյութից, սիրիացի Կ. Ա.-ի մոտ հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ զինամթերք: Կատարվածի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել