Ֆեյսբուք սոցիալական ցանցն ամիսներ առաջ մի քանի երկրներում գործարկեց Find Wi-Fi ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել մոտակայքում գտնվող անվճար Wi-Fi ցանցերը: Այժմ այս ծառայությունը հասանելի է բոլոր երկրների և օգտատերերի համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Ֆեյսբուքի Անդրոիդ կամ iOS հավելվածը և այնտեղ ներառված ծառայությունների մեջ գտնել Find Wi-Fi-ը (եթե ծրագրերի հիմնական ցանկում չկա, ապա սեղմեք More կոճակը):



Այս ծառայությունը ցուցադրում է մոտակայքում գտնվող բոլոր այն սրճարանները և հասարակական այլ վայրերը, որոնց Ֆեյսբուքի էջում կատարվել են Find Wi-Fi-ի աշխատանքի համար պահանջվող կարգավորումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել