Հայկական կայքերը շարունակում են լուսաբանել Մարիամ Մելիքյանի ամառային հանգիստը հարազատ Թուրքիայում: Հատկանշականն այն է, որ դա արվում է ոչ թե կայքերի՝ հայտնիների սոցէջերից քաշված լուսանկարների տարբերակով, այլ հենց անձամբ Մարիամի տրամադրած ֆոտոներով: Ինչու եմ այս հանգամանքի վրա կենտրոնանում. բանն այն է, որ մեր կայքերը մի վատ «խասյաթ» ունեն՝ մտնեն մարդու էջ ու տանելու բոլոր նկարները, որոնք հրապարակված են: Այնինչ կարող է պատահել, որ այդ մարդկանց հաճելի չէ, երբ ամբողջ ազգը քննարկում է իրենց լողազգեստն ու մնացածը: Իսկ ահա Մարիամը ոչ միայն դեմ չէ, որ իր՝ լողազգեստով նկարները հրապարակվեն, այլ նաև նախաձեռնող կողմ է հանդիսանում:
Ու եթե Մարիամի՝ լողազգեստով նկարներն ինչ-որ ենթատեքստ ունեն՝ ամառ, հանգիստ, ջուր․․․ ապա այս «նաչնուշկաներով» նկարները հասկանալի չէ (չնայած՝ հասկանալի է), թե ինչ նպատակ են հետապնդում:
Հուսամ՝ սրանից հետո Մարիամը չի բողոքի, թե լրագրողներն ու բլոգերները չեն թողնում, որ ինքը հանգիստ ապրի, որովհետև ակնհայտ է, որ հենց Մարիամն է հրահրում իր մասին բամբասանքներն ու քննադատությունները, երբ կայքերով մեկ իր կիսամերկ լուսանկարներն է տարածում: