Armsport.am-ը գրում է.

Թեթև հարձակվող Կևին Դյուրանտը երկարաձգել է պայմանագիրը «Գոլդեն Սթեյտի» հետ,- հաղորդում է «ESPN»-ը:

Բասկետբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 53 միլիոն դոլար: Հարձակվողը կարող էր պայմանագիր կնքել, որի համաձայն առաջին մրցաշրջանում կստանար 34.5 միլիոն դոլար, սակայն նա հրաժարվել է, որպեսզի թիմը կարողանա երկարաձգել պայմանագրերը Ստեֆեն Կարիի, Շոն Լիվինգստոնի և Անդրե Իգուոդալայի հետ:

Հիշեցնենք, որ Դյուրանտը դարձել էր NBA-ի եզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել